National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
12.10.2005
Ավանդների փոխհատուցման կատեգորիաները եւ չափերը ԱՊՀ երկրներում

Հաշվի առնելով ավանդների փոխհատուցման չափերի եւ կատեգորիաների շուրջ հարցադրումները, ԱԺ օրենսդրության վերլուծության ու զարգացման վարչությունը ներկայացնում է ավանդների փոխհատուցման չափերը եւ կատեգորիաները ԱՊՀերկրներում.

Ռուսաստանի Դաշնություն

Փոխհատուցումը կատարվում է ՌԴ բյուջեի մասին օրենքով, որի բաղկացուցիչն մասն է «Պետական ներքին փոխառությունների ծրագիրը»:

ՌԴ կառավարության 2003 թ. փետրվարի 19-ի թիվ 117 որոշմամբ ավանդների գծով նախնական փոխհատուցման գումարի չափը կազմել է 1000 ռուբլի (մոտ 40 ԱՄՆ-ի դոլարի հաշվարկով, այժմ կազմում է 34 ԱՄՆ-ի դոլար): Փոխհատուցումը տրվել է առաջնահերթության կարգով հետեւյալ խմբերին` մինչեւ 1945թ. ներառյալ ծնված քաղաքացիներին, 1-ին խմբի հաշմանդամներին, մինչեւ 1950թ. ներառյալ ծնված 2-րդ խմբի հաշմանդամ քաղաքացիներին, հաշմանդամ-երեխաների ծնողներին եւ խնամակալներին, մանկուց հաշմանդամների ծնողներին կամ խնամակալներին, ծնողներին, ում որդիները ժամկետային զինվորական ծառայություն են անցել եւ մահացել են խաղաղ ժամանակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում համակենտրոնացման ճամբարների անչափահաս բանտարկյալներին եւ այլն:

Բելառուսի Հանրապետություն

Փոխհատուցումը 1997 թ. հունվարի 1-ից առաջնահերթության կարգով իրականացվում է կենսաթոշակային տարիքի հասած անձանց, զինվորական ծառայության ընթացքում զինվորական պարտականությունները կատարելու, զոհված զինծառայողների ծնողներին եւ չամուսնացած կանանց, Հայրենական մեծ պատերազմի մեդալներով ու շքանշաններով պարգեւատրված անձանց: Փոխհատուցման ենթակա ավանդների փոխարժեքը` 1000 ռուբլու (ԽՍՀՄ) դիմաց կազմել է 77 ԱՄՆ դոլար:

Ղազախստանի Հանրապետություն

Կառավարության 2002 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 1406 որոշմամբ փոխհատուցման գումարները հաշվարկվել են 1992 թ. հունվարի 3-ի բորսային սակագնով դոլարի համարժեքով` 1000 ռուբլին (ԽՍՀՄ)` 7 ԱՄՆ դոլարի հաշվարկով:

Մոլդովայի Հանրապետություն

2002 թ. դեկտեմբերի դրությամբ մինչեւ 1000 ռուբլու դիմաց փոխհատուցման գումարը դոլարի համարժեքով կազմել է 74 ԱՄՆ–ի դոլար: Ինդեքսավորված գումարները վճարվել են փուլ առ փուլ սկսած 2003 թվականից: Վճարման հիմքում ընկած է ավանդատուների տարիքը եւ սոցիալական կարգավիճակը: Օրինակ` 2003թ. ինդեքսավորվել են ավանդային գումարները` վճարելով մինչեւ 1921 թ. ծնված ավանդատուներին:

Ուկրաինա

Փոխհատուցումը իրականացվում է 1 ԽՍՀՄ ռուբլուդիմաց 1,05 գրիվնա հարաբերակցությամբ: Ըստ օրենքիմինչեւ 1001 գրիվնի կամ մոտ 200 ԱՄՆ դոլար ավանդային գումարը վերադարձվում է ամբողջությամբ, մինչեւ 1500 գրիվնի կամ 300 ԱՄՆ դոլար վերադարձվում է ավանդայինգումարի 80 %-ը, մինչեւ 5000 գրիվնի դեպքում` 40 %-ը: Միաժամանակ ավանդատուն իրեն հասանելիք փոխահուցման գումարից կանխիկ կարող էր ստանալ մինչեւ 50%-ը, իսկ մնացած 50 %-ը նախատեսվում էր անկանխիկ հաշվարկների համար: Խնայողությունների փոխհատուցումը սկսվել է 1997 թ., առաջնահերթ վճարվում է հաշմանդամներին, ծերերին ու նրանց ժառանգներին, պատերազմի վետերաններին եւ այլն:

Ուզբեկստանի Հանրապետություն

Նախարարների կաբինետի 1996 թ. փետրվարի 2-ի «Պետական ապահովագրության եւ ազգաբնակչության ավանդային դրամական միջոցների ինդեքսավորման վերաբերյալ միջոցառումների մասին» թիվ 54 որոշմամբ Պետական բյուջերի մասին օրենքով,ինդեքսավորվում են Ուզբեկստանի քաղաքացիների եւ մշտական բնակությամբ քաղաքացիություն չունեցող անձանց ավանդային հաշիվների դրամական միջոցները, առաջնահերթությունը տալով ավանդատուների տարիքին եւ սոցիալապես անապահով խավերին: 1000 ԽՍՀՄռուբլու համար փոխհատուցման գումարի չափը սահմանվել է 90 ԱՄՆ դոլար:

Ղրղզստանի Հանրապետություն

Ավանդների վերականգնման եւ փոխհատուցման համար կիրառվել են հետեւյալ ինդեքսավորման չափերը` 1000 ԽՍՀՄ ռուբլի ավանդային գումարի համար դոլարային համարժեքը կազմել է 55 ԱՄՆ դոլար, իսկ 10000 ռուբլի եւ ավելի գումարի համար` 13 ԱՄՆ դոլար: Փոխհատուցման ենթակա գումարները վճարվել են հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին եւ նրանց հավասարեցված անձանց, 70 տարին եւ ավելին լրացած անձանց եւ այլն: 2000 ԽՍՀՄ ռուբլի գերազանցող գումարների դեպքում ավանդատուի համաձայնությամբ գումարը փոխարինվում էր արժեթղթերով, մասնավորեցվող ձեռնարկությունների բաժնետոմսերով, եկամտահարկի գումարի հաշվանցմամբ եւ այլն:

Լիտվայի Հանրապետություն

Լիտվայում բնակչության խնայողական ավանդները վերականգնվել են 1 ռուբլու դիմաց 1 լիտ հարաբերակցությամբ, բայց ոչ ավելի քան 6000 լիտ մեկ բնակչի հաշվով: Վերականգնված ավանդների համար սահմանվել են քաղաքացիների առանձին խմբերի համար հետեւյալ առանձնահատկությունը` 1-ին կարգի հաշմանդամ երեխաներ դաստիարակող ընտանիքներ, 85 տարին եւ ավելին լրացած անձինք, նախկին գետտոյի աքսորյալներ,քաղբանտարկյալներ, 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ եւ այլն: Լիտվայում ամբողջությամբ առաջնահերթության կարգով առաջին երկու խմբերի քաղաքացիների ավանդային գումարների վճարման գործընթացը մասամբ ավարտվել է: Օրենքի ընդունման պահին 1000 ռուբլու (ԽՍՀՄ)փոխհատուցման համարժեքը կազմել է 250 ԱՄՆ դոլար:

Վրաստանի Հանրապետություն

Վրաստանում նախարարների խորհրդի կողմից 1992-1993 թթ. առանձին որոշումներով իրականացվել է խնայողական ավանդների ինդեքսավորումը, նույնիսկ առանձին խմբի քաղաքացիներ հնարավորություն են ունեցել նախկին խորհրդային ռուբլիները ավանդային հաշիվներից փոխանցել վրացական լարիով ավանդական հաշիվներին հետեւյալ համամասնությամբ` առաջին 1000 ռուբլին` 100 ԱՄՆ դոլարով:

Թուրքմենստանի Հանրապետություն

Թուրքմենստանում 1993 թ. նոյեմբերի 1-ից ազգային արժույթի ներդրմամբ դոլարի դիմաց տրվում էր 1 մանաթ 98 դենգե, այնուհետեւ արժույթի կտրուկ արժեզրկման պատճառով 1 դոլարի դիմաց ազգային արժույթի հաշվարկային կուրսը կազմեց 5000 մանաթ եւ ավելի:


12.10.2005
Ավանդների փոխհատուցման համար բյուջեի նախագծով նախատեսվում է 1մլրդ դրամ
«ՀՀ 2006 թ. պետական բյուջեի» մասին օրենքի նախագիծըհոկտեմբերի 12-ին քննության առնվեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Այս տարի բյուջետային քննարկումները խորհրդարանում սկսվել են շուտ` նախորդ տարիների համեմատությամբ: Ժամանակացույցի համաձայն, հանձնաժողովներում քննարկումներից հետո ...

12.10.2005
ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկեց մշակութային խնդիրներ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 12-ի նիստում քննարկվեց 2003 թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիան: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը տեղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am