National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
13.10.2005
Հայ-ուկրաինական կապերի զարգացման նպատակադրումով

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ուկրաինական միջխորհրդարանական ու միջպետական հարաբերությունների զարգացման հարցերը: Պարոն Բոժկոն իր ուրախությունը հայտնեց Հայաստանում դեսպան վերանշանակվելու առիթով եւ նշեց, որ իր դիվանագիտական առաքելության հիմքում է լինելու երկու խորհրդարանների կապերի զարգացումը, դեսպանի գնահատմամբ երկու երկրները ընտրել են եվրաինտեգրման ճանապարհը եւ միմյանց աջակցելու մեծ ներուժ ունեն, մասնավորապես Հայաստանի օրենսդրական փորձը Ուկրաինայի համար կարող է օգտակար լինել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու ճանապարհին, ուկրաինական փորձը Հայաստանին կօգնի սահմանադրական բարեփոխումների առումով: Փոխադարձաբար կարեւորվեց համագործակցությունը նաեւ  գիտության, կրթության եւ առեւտրատնտեսական կապերի խորացման առումով: Դեսպանը խորհրդարանի նախագահին ներկայացրեց Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին` դեսպան Բոժկոն կարեւորեցբարեփոխումների անցկացումը, ի պաստասխանԱժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ նոյեմբերի 27-ին արդեն նշանակված է հանրաքվեի օրը եւ բոլոր նախադրյալները կան, որ համաժողովրդական համաձայնությամբ Հայաստանը մի քայլ առաջ կանի ժողովրդավարության խորացման ու եվրաինտեգրման ճանապարհին: Խորհրդարանի նախագահը կարեւորեց Գերագույն Ռադայի հետ Ազգային ժողովի կապերի ամրապնդումը եւ համագործակցությունը նոր որակով` արդեն միջխորհրդարանական հանձնաժողովների մակարդակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ փոխադարձաբար կարեւորվող այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am