National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.05.2021
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել ելույթներով
1 / 11

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում պատգամավորները կարող են հանդես գալ մինչեւ երեքական րոպե հայտարարությամբ:

Արման Եղոյան. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցուղ Անդրեյ Կովաչեւը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա-Քզավիե Բելամիի եւ Լուկաս  Ֆուրլասի հետ նախաձեռնել եւ 119 պատգամավորների հետ դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող ռազմագերիներին։ Մասնավորապես նշել են, որ խոսքը այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ինչպես նաեւ այն 112 անձանց մասին, որոնց վերաբերյալ Ադրբեջանը չի տրամադրում որեւէ տեղեկություն, եւ այն 61 անձանց մասին, որոնց գերեվարման փաստը թեեւ Ադրբեջանը հերքում է, սակայն առկա են հակառակն ապացուցող փաստեր։

Հովհաննես Հովհաննիսյան. Որպես Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար պետք է անդրադառնամ հայ-հնդկական հարաբերություններին։ Խստորեն դատապարտում եմ Մահաթմա Գանդիի արձանը կոտրելը եւ հրկիզելը։ Մահաթմա Գանդիի քաղաքական մոտեցումների վերաբերյալ պնդումներ անելուց առաջ հարկ է, որ պատմաբանները հարցն ուսումնասիրեն համակողմանիորեն, գիտական տեսանկյունից։ Միաժամանակ անհարկի է շահարկել նման հարցերը եւ փորձել դրանով վնաս հասցնել հայ եւ հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին ու մեր երկրների միջեւ սերտացող համագործակցությանը։

Արման Բաբաջանյան. Այն, ինչ անում է Ալիեւը, ըստ էության աշխարհաքաղաքականության օրենքն է։ Կարծում եմ՝ այն ինչ տեղի է ունենում շատ օրինաչափ է։ Մենք պետք է առնվազն 1994 թվականի մայիսի 12-ից սկսած՝ զբաղվեինք այդ տարածքների նկատմամբ պետական ծրագրի մշակմամբ ու իրականացմամբ, զուգահեռ մեր բանակը արդիականացնեինք եւ ամեն օր սպասեինք պատերազմի։ Մենք դա չենք արել։ Եւ արդյունքը այն է, ինչ շարունակում է տեղի ունենալ օկուպացված տարածքներում։

Տաթեւիկ Հայրապետյան. Արցախի հայկական միջնադարյան մշակութային ամբողջ ժառանգությունը, որն Ադրբեջանի օկուպացիայի ներքո է, ադրբեջանական կողմը որակում է ուդիական եւ զբաղվում է դա յուրացնելու քաղաքականությամբ։ Ինձ համար զարմանալի չէ Ադրբեջանի այս գործելաոճը։ Այդ պետությունը յուրացրել է իր հարեւանների մշակութային ժառանգությունը, կեղծել է պատմությունը եւ դրա հիման վրա ստեղծել իր համար արժեքներ ու ձեւավորել պետություն։ Մենք պետք է միասնական ճակատով հանդես գանք, մի կողմ թողնենք փոխադարձ մեղադրանքները, որոնք խանգարելու են մեր գլխավոր նպատակին։

Սրբուհի Գրիգորյան. Միջազգային տարբեր կառույցների հարգելի գործընկերներ, աշխարհի տարբեր երկրների պառլամենտականներ, դիվանագետներ, այն, ինչ տեղի է ունենում պատերազմից հետո, ինձ համար հարյուր տոկոսով կանխատեսելի էր: Ես հայ եմ: Գենետիկորեն բացարձակ ճշմարիտ տեղեկատվություններ եմ ժառանգել իմ նախնիներից: Ես հայ եմ, որը ինքնապաշտպանական պարտադրանք է նաեւ ժառանգել: Ես հայ կին եմ, որի աչքի առջեւ են մեկ դար առաջ ամենաանհավանական ձեւով խոշտանգված հայ կանանց ու մայրերի ճակատագրերը: Ի՞նչ է փոխվել 106 տարի առաջ կատարվածից` բացարձակ ոչինչ:

Գեւորգ Պապոյան. Ուզում եմ անդրադառնալ մի քանի թվերի, որոնք ցույց են տալիս, թե իրականում վերջին երեք տարիներին ինչպիսի որակական եւ քանակական առումով փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Հաճախ, երբ խոսում են տնտեսությունից, նշում են, որ բան չի փոխվել, սակայն թվային փաստերի չեն անդրադառնում: Մասնավորապես, աշխատատեղերի վերաբերյալ նշեմ: 2021-ի մարտ ամսին գրանցվել է 622 հազար 500 աշխատատեղ, որը 85 հազար 500-ով կամ ավելի քան 16 տոկոսով ավելին է 2018-ի նույն ցուցանիշից:

Արթուր Հովհաննիսյան. Երեկ մամուլի ազատության օրն էր: Բոլորը շնորհավորեցին օրվա կապակցությամբ, քննադատեցին իշխանություններին մամուլը ճնշելու համար, չնայած որ Հայաստանում մամուլը երբեւէ նման ազատություններ չի ունեցել: Ես այդ կապակցությամբ փորձեցի փոքրիկ մշտադիտարկում անել: Առանձնացրի չորս էջ լրատվականների անուններ, որոնք, ըստ օրենքի պահանջի, պետք է մինչեւ մարտի 31-ը ֆինանսական հաշվետվություններ ներկայացնեն, սակայն այդ պահանջը չեն իրականացրել:

Լիլիթ Ստեփանյան. Ես կխոսեմ կրթության ոլորտից, որի վերաբերյալ ստանում եմ շատ հարցադրումներ: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների ատեստավորման գործընթացը սկսել է 2011-ից: Մինչ 2021-ն ունեցել ենք երկու փուլով ատեստավորման գործընթաց, որոնցից յուրաքանչյուրի դեպքում գործել են տվյալ փուլի համար պարտադիր պայմաններ:

Աննա Կոստանյան. Ադրբեջանի կողմից «վերականգնման» անվան տակ ապամոնտաժվում եւ ոչնչացվում է հայկական մշակութային արժեքներից մեկը՝ օկուպացված Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարը։ Ադրբեջանը մինչ օրս թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խմբին այցելել տարածաշրջան՝ հայկական մշակութային արժեքների դեմ ամենօրյա վանդալիզմը կանխարգելելու նպատակով:

Անի Սամսոնյան. Ցավոք, Հայաստանում ոչինչ չի փոխվել. խնամի, ծանոթ, բարեկամ համակարգը շարունակում է գործել։ Արդյո՞ք կոռուպցիայի ինստիտուտը քանդվել է, թե ոչ։ Կներեք, բայց ես այդ հարցում խիստ կասկածներ ունեմ։


12.09.2024
Երեւանում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am