National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
13.10.2005
ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ Ազգային ժողովին

Հոկտեմբերի 13-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՄՆ-ի Միջազգային  զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ռոբին Ֆիլիփսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման հայաստանյան գործակալության միջեւ: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կարեւոր իրադարձություն է, եւ հուշագիրը գործունեության մեջ` կնպաստի Ազգային ժողովի դերի բարձրացմանը, ժողովուրդ-խորհրդարան կապերի ակտիվացմանը: Կարեւորվեց, որ արդեն իսկ Աժ-ն դարձել է առավել հրապարակային` խորհրդարան են այցելում սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ: Նշվեց նաեւ, որ ծրագրի արժեքը 2 միլիոնԱՄՆ դո լար է, այն կծառայի Աժ մասնագետների վերապատրաստմանը, տեխնիկական վերազինմանը, միջազգային փոխանակումներին: Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ իշխանություններինՀայաստանին ցուցաբերվող պարբերական աջակցության համար:

ԱՄՆ-ի Միջազգային  զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ռոբին Ֆիլիփս ի գնահատականով` Ազգային ժողովը առանցքային դեր է կատարում ժողովրդավարական կառավարման մեջ` ընդունելով օրենքներ եւ վերահսկելով դրանց կատարումը: Այս իմաստով հատկապես կարեւոր է աջակցել խորհրդարանի տեխնիկական վերազինմանը, աշխատակազմի վերապատրաստմանը, ժողովրդի հետ կապերի սերտացմանը: Պարոն Ֆիլիպսը ստորագրված նոր հուշագիրը որակեց որպես ԱԺ-ՄԶԳ համագործակցության հիմնաքար:

Հուշագիրը ստորագրելուց հետո ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՄՆ-ի Միջազգային  զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրենՌոբին Ֆիլիփսը ճեպազրույց ունեցան լրագրողների համար:


13.10.2005
Հայ-ուկրաինական կապերի զարգացման նպատակադրումով
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեքսանդր Բոժկոյին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ուկրաինական միջխորհրդարանական ու միջպետական հարաբերությունների զարգացման հարցերը: Պարոն Բոժկոն իր ուրախությունը հայտնեց Հայաստան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am