National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.05.2021
Կներդրվի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ
1 / 1

Գործադիրն առաջարկում է  փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Օտարերկրացիների մասին» օրենքում, ինչպես նաեւ կից ներկայացված օրենքներում: ԱԺ մայիսի 5-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրեց առաջարկվող կարգավորումները: Նշվեց, որ կհստակեցվեն միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի իրավասությունները եւ գործառույթները: Կներդրվի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա մի քանի պետական մարմինների միաժամանակյա հասանելիություն ապահովելու, ունենալու վիճակագրություն, թույլ չտալու աշխատանքային իրավունքների ոտնահարումներ, չարաշահումներ, վերահսկելու աշխատաշուկան: Օտարերկրացուն Հայաստանում հաշվառելու, աշխատանքային պայմանագիր կնքելու հարցերով կսահմանվի նոր եւ պարզեցված ընթացակարգ: Օտարերկրացու կողմից աշխատանքի թույլտվության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դեպքում կկարգավորվեն նրա ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները եւ երաշխիքները:

Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վանիկ Օհանյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am