National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
17.10.2005
Համագործակցություն մարդու իրավունքների պաշտպանութան առումով

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Էստոնիայի Հանրապետության արդարադատության կանցլեր Ալան Յոքսին: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Հանդիպման ընթացքում պարոն Ալան Յոքսըներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանի էստոնական մոդելը, որ լինելով պառլամենտական կառույց ներառում է եւ խորհրդարանական վերահսկողությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը: Նշվեց, որ օմբուդսմենի էստոնական մոդելը հնարավորություն է տալիս Էստոնիայի բոլոր քաղաքացիներին դիմել արդարադատության կանցլերին թե իրենց խնդիրներով,  թե օրենսդրական փոփոխությունների առաջարկով: Էստոնիայի արդարադատության կանցլերը իր պատրաստակամությունը հայտնեց թե օրենսդրական փորձով, թե այդ փորձի ուսումնասիրման ու մասնագետների վերապատրաստման առումով համագործակցել Հայաստանի Ազգային ժողովի ու Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Հայաստանում սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրական ելքը, որը նոր խթան կդառնա թե խորհրդարանական աշխատանքների ակտիվացման (լիազորությունների մեծացման առումով), թե օմբուդսմենի մասին նոր օրենքի մշակման`  համաշխարհային փորձի ուսումնասիրմամբ, համար: Քննարկվեց նաեւ 2006 թվականինՀայաստանում եվրոպական երկրների օմբուդսմենների համաժողով անցկացնելու հարցը:


17.10.2005
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2006 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումները
ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, փ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am