National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
18.10.2005
Աժ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումները

Հոկտեմբերի 18-ինԱզգային ժողովում շարունակվեցին «ՀՀ  2006 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումները: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերիու ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին ՀՀ պաշտպանության նախարարության, պետական ռեզերվների գործակալության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական համակարգի, արտակարգ իրավիճակների վարչության ֆինանսավորման հարցերը :

Նիստի առաջին մասը, որը վերաբերում էր ՀՀ պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների գործակալության  ֆինանսավորմանը, անցավ դռնփակ:

Ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական համակարգի, արտակարգ իրավիճակների վարչության ֆինանսավորման հարցերը քննարկվեցին բաց ընթացակարգով:

Ներակայցնելով ոլորտին տրամադրված գումարները` Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որհասարակական կարգի պահպանության համակարգի պահպանման ծախսերի ֆինանսավորմանը 2006թ. բյուջեից նախատեսվում է տրամադրել 31.411.9 մլն դրամ:

Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանընշեց, որհամակարգի պահպանման ծախսերընախատեսվել են 15.235.5 մլն դրամի չափով, որից 14.097.8 մլն դրամն ուղղվելու էընթացիկ ծախսերի, 1.137.7 մլն դրամը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: Ոլորտին տրամադրվող գումարները նախորդ տարվա համեմատ ավելացել են մոտ2.2մլրդ դրամով: Աշխատավարձի բարձրացմանը ուղղվել է մոտ 1 մլրդ դրամ;

Ազգային անվտանգության ապահովման գծով, ինչպես նշեցԱզգային անվտանգության ծառայությանտնօրենի տեղակալ Գրիգոր Հարությունյանը, 2006 թ. պահպանման ծախսերը կկազմենմոտ9 մլրդ դրամ, ինչը 2005թ. նկատմամբ ավել է 1.3 մլրդ դրամով: «Ազգային անվտանգության ապահովման» ծրագրով 2006 թ. նախատեսվում է տրամադրել7.470.8 մլն դրամ,որից 6.368.8 մլն դրամն ուղղվելու էընթացիկ ծախսերի, իսկ 1.102.0 մլն դրամը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: «Պետական պահպանության ապահովում» ծրագրով  2006 թ. նախատեսվում է հատկացնել 1.255.5 մլն դրամ, որից 851.4 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 404.1 մլն դրամը`կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:

Քրակատարողական համակարգին տրամադրվելիք միջոցները ներկայացրեց արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը:Համակարգի պահպանման ծախսերը 2006թ. կկազմեն4.420.0 մլն դրամ, ինչը 2005թ. նկատմամբ աճել է 1.176.3 մլն դրամի չափով: 2006թ. ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը ո ւղղվելու է 2.720.0 մլն դրամ, կապիտալ ծախսերին` 1.700.0 մլն դրամ:

Արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդուարդ Բարսեղյանը ներկայացնելով համակարգի ֆինանսավորումը` նշեց, որնախատեսված է տրամադրել2.761.8 մլն դրամ, ինչը նախորդ տարվա պետական բյուջեի ցուցանիշինկատմամբ աճել է 1.078.7 մլն դրամով: Ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը ուղղվելու է 2.736.8 մլն դրամ, կապիտալ ծախսերին` 25.0 մլն դրամ: Մոտ 40 տոկոսով ավելացել են համակարգի աշխատողների աշխատավարձերը. 2006թ ծրագրավորվել էտրամադրել 1.617.2 մլն դրամ, ինչը 2005թ. նկատմամբ ավել է 584.6 մլն դրամի չափով:

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստումամփոփվեցին 2006 թվականի հիմնական ֆինանսական փաստաթղթի քննարկումները խորհրդարանական հանձնաժողովներում: Գործադիր իշխանության ներկայացուցիչները պատգամավորներին մանրամասներ հաղորդեցին գալիք տարումպետական ինվեստիցիոն ծրագրերի իրականացման եւ բյուջետային վարկավորման, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորման վերաբերյալ:

Նախ` ֆինանսների եւ էկոմոնիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը, այնուհետեւ` ճյուղային նախարարներն ու  գերատեսչությունների ներկայացուցիչներն անդրադարձան պետբյուջեի նախագծով նախատեսված` ինվեստիցիոն եւ վարկավորման ծրագրերին:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման ոլորտին 2006 թ. պետական միջոցներից նախատեսվում է հատկացվել 868 մլն. դրամ:Պետությանքաղաքականությունն այս ոլորտում չի փոխվել եւ կշարունակվի ընթացիկ տարվա ծրագրերի իրագործումը: «Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագրի»կենսագործման համար գործադիրը նախատեսում է350 մլն. դրամ, որը 50 մլն.-ով գերազանցում է 2005 թ. համանուն ցուցանիշը: «ՀՀ զբոսաշրջիկության զարգացման պետական ծրագրին» ուղղված հատկացումները 2006-ին էականորեն կմեծանան. ընթացիկ տարվա 20 մլն. դրամի դիմաց այն կկազմի270 մլն. դրամ:Այդ թվում` զգալի գումարներ են նախատեսվածԾաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն դարձնելու ուղղությամբ:Երրորդ կարեւոր ծրագրով, որը այս ոլորտի ուշադրության առանցքում է,նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ին` 31 մլն. դրամի չափով:

Էներգետիկայի բնագավառինուղղված պետական հատկացումները. առանց նպատակային վարկային ծրագրերից ստացվող միջոցների եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի,նախագծում սահմանված է 898 մլն. դրամ` 44 մլն-ով ավելի այս տարվա համեմատությամբ: Այս միջոցների գերակշիռ մասը` 854 մլն. դրամը, ուղղվելու է«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքը չոր եղանականով պահելու համար պահեստարանի կառուցմանը: Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկիպահպանման նպատակով առանձնացված է 25 մլն. դրամ: Այս ամենը ` ներքին ֆինանսական ռեսուրսներով: Իսկ արտաքին միջոցների ու վարկավորման հաշվին ծրագրվում էՃապոնիայի կառավարության (Միջազգային համագործակցության ճապոնական բանկի) հետ համագործակցաբար կառուցել համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկեւ վերականգնել էլեկտրահաղորդման գծերն ու բաշխիչ ցանցերը:Գերմանիայի զարգացման վարկերի բանկի միջոցներն էլ կուղղվեն «Ալավերդի-2» ենթակայանի վերականգնման աշխատանքներին:

Տրանսպորտի եւ կապի ոլորտին 2006 թ. հատկացվելիք ֆինանսական միջոցները կազմում են 16 մլրդ. 311 մլն. դրամ: Ի տարբերություն մյուս բնագավառների, այստեղնկատվում է ծախսերի նվազում` շուրջ մեկուկես միլիարդի չափով: Ֆինանսավորմանծավալների նվազումը պայմանավորված է ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ծավալներիփոքրացմամբ: Գալիք տարում համապատասխան գերատեսչությունը ծրագրում է իրականացնել 199 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման եւ պահպանման աշխատանքներ: Պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար նախատեսված գումարի չափը կազմում է 9 մլրդ.դրամից ավելի, իսկ միջպետական եւ հանրապետական ճանապարհների պահպանման եւ շահագործման նպատակով կհատկացվի 4 մլրդ. 700 մլն. դրամ: Մարզային նշանակության ճանապարհների պահպանման եւ շահագործման ուղղությամբ կատարվելիք ծախսերը 2006-ին կկազմեն470 մլն. դրամ: Կամուրջների հիմնանորոգման նպատակով նախատեսվում է ծախսել2 մլրդ դրամից ավելի գումար:Մեղրի–Ղափան ավտոճանապարհիկառուցմանշրջանակներում անհրաժեշտ կլինի լրացուցիչ 1 մլրդ. 800 մլն. դրամ` պայմանավորված «Շիկահողի արգելանոցը» շրջանցելու եւ 7,4 կմ-ով ճանապարհը երկարացնելու կառավարության որոշմամբ:

Հաջորդ տարի որոշ չափով կպակասեն նաեւ ջրային տնտեսության ոլորտի ծախսերը: Առանց պետական կառավարման ապարատի ծախսերի հաշվարկի` նշված գումարը կկազմի6 մլրդ. դրամ` ընթացիկ տարվա 7 մլրդ-ի դիմաց: 2006 թ. շարունակվելու է այս տարի մեկնարկած ծրագրերի կենսագործումը եւ սկսվելու են եւս երկուսը: Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբԼոռու, Շիրակի եւ Արմավիրի մարզերում նախատեսվում է ապահովել մաքուր, հիգիենիկ խմելու ջրի անընդմեջ մատակարարում: Շուրջօրյա հուսալի ջրամատակարարում, ինչպես նաեւջրամատակակարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավում նախատեսվում է ապահովել նաեւ մայրաքաղաքում. այս դեպքում` Համաշխարհային բանկի աջակցությամբ: Պետբյուջեի միջոցներից 2006-ին նախատեսվում է«Որոտան-Արփա-Սեւան» թունելի հիմնանորոգման համար տրամադրել320 մլն. դրամ: Ի դեպ, գործադիրն այս ուղղությամբ2006 թ. ակնկալում է մեծածավալ ներդրումներ: Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության համար նախատեսված գումարներն էականորեն զիջում են այս տարվա համանուն ցուցանիշին.դրա պատճառն այն է, որ գալիք տարվա մայիսից ընկերությունը համակարգում ներգրավելու է վարձակալ նոր կազմակերպություն:

Գյուղատնտեսությանոլորտի զարգացմանը պետբյուջեիմիջոցներից կուղղվի 4 մլրդ 438 մլն. դրամ` առանց նպատակային վարկային ծրագրերից ստացվող միջոցների եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի: Շուրջ մեկուկես միլիարդով ավելացվել են այս ոլորտին հատկացվելիք գումարները, որոնք հաշվարկելիս մասնագետներն առաջնորդվել են գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության եւ միջինժամկետ ծախսային ծրագրերի առաջնահերթություններով: Միայն անտառների պահպանության եւ վերարտադրության նպատակով նախատեսվում է 2006-ին ծախսելմեկ միլիարդից ավելի գումար, Արարատյան հարթավայրիոռոգելի հողերի բարելավմանեւ հակահեղեղային միջոցառումների իրականացման համար` 370 մլն. դրամ: Գործադիրը  գա լիք տարում հատուկ ուշադրություն է դարձնելու անասնաբուժությանը եւ հակահամաճարակային միջոցառումներին: Խորհրդարանի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը փորձեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանից ճշտել` որքանո՞վ է Հայաստանի համար վտանգավոր Թուրքիայում եւ Ռումինիայում տարածվող թռչնագրիպը: Փոխնախարարի տեղեկացմամբ, Ռումինիայից հանրապետություն չեն ներկրվում թռչնամսով պատրաստվածարտադրատեսակներ, ինչը չի կարելի ասել, սակայն, Թուրքիայի մասին: Թե Հայաստանը եւ թե Վրաստանը սահմանի վրա խիստ հսկողություն ենիրականացնում,ասում է փոխնախարարը եւ հավելում, որ անում են առավելագույնը` թռնչագրիպի մուտքը երկիր կանխելու համար: Իսկ FAO կազմակերպությունը աջակցության առաջարկ է արելհիվանդությանտարածման համար ռիսկային երկրներին` այդ թվում եւ Հայաստանին:

Քաղաքաշինության ոլորտում կարեւոր տեղ են զբաղեցնում կրթական հաստատությունների հիմնանորոգմանն ուղղված ծախսերը. այդ նպատակով նախագծում ամրագրված է6 մլրդ. 549 մլն. դրամ: Մշակությաին օբյեկտներիհիմնանորոգման համար նախատեսվող գումարի չափը 820 մլն. դրամ է: «Գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւանմնացած ընտանիքների համար բնակարանային շինարարության» ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել875 մլն. դրամ եւնույնքան էլծախսել` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման նպատակով:

2006 թ. էլեկտաէներգիայի եւ ջրի վերջնական սակագնի փոփոխություն չի նախատեսվում, հանձնաժողովում հայտարարեցհանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Գրիգորյանը: Նշված ոլորտներում վարկային ծրագրերի իրականացումը սակագների վրա էական ազդեցություն չի ունենա, թեեւ հնարավոր են ներքին ճշգրտումներ, ասում է զեկուցողը:

Հանձնաժողովի նիստի օրակարգային հաջորդ հարցն առիթ դարձավ, որ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները խոսեն հարկային եւ մաքսային քաղաքականության շուրջ: Վերոնշյալ հատկացումները, եւ, ընդհանրապես, բյուջեի նախագծում ամրագրվածծախսային մասը հնարավոր կլինի ապահովել միայն համապատասխան եկամուտների ձեւավորման արդյունքում: Իսկ պահանջվող ծավալովհարկերի եւ մաքսավճարների հավաքագրումն ապահովելու համար կառավարությունը մտադիր է 2006 թ. նախ պահպանել տնտեսական աճի կայունությունը եւ հետո` կատարելագործել հարկային եւ մաքսային վարչարությունը: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 15,1 տոկոսը: Ոչ հարկային եկամուտները նախագծումկազմում են 6,5 մլրդ. դրամ, պաշտոնական տրանսֆերտները` 9,1 մլրդ.:Պետբյուջեի նախագծի եկամտային մասի`382 մլրդ. դրամի շուրջ 200 մլրդ-ը ապահովելու են հարկային մարմինները:Ըստ մասնագետների, դրական տեղաշարժեր կան ուղղակի հարկատեսակների` եկամտահարկի եւ շահութահարկի գծով:Առաջինի դեպքում մուտքերը ծրագրված են29 եւ երկրորդի դեպքում` 52 մլրդ. դրամ: Մաքսատուրքից ստացվող միջոցների հաշվին բյուջեն ծրագրվում է համալրել21,5 մլրդ. դրամով:

Նախագծի հիմքում եկամուտների հաշվարկման նույն մեթոդն է, որը կիրառվել էվերջին տարիներին: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը հավաստում է, որ այն արդյունավետ մեթոդ է, ծրագրված եւ փաստացի ցուցանիշների մեջ զգալի շեղում չի նկատվում: Փոխնախարարը կարծում է, որ բյուջեի նախագծի վերջնական տարբերակումեկամտային մասի վերահաշվարկ կլինի` կախված դոլարի հաշվարկային փոխարժեքը վերանայելու` 468 դրամը 420 դարձնելու` Կենտրանակն բանկի առաջարկով:

Պատգամավորների առաջարկություններով լրամշակված բյուջեի նախագիծը, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ, նախատեսվում է ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:


18.10.2005
Հանդիպում խորհրդարանում
Հոկտեմբերի 18-ինԱԺպաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մհեր Շահգելդյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Հանրապետության դեսպանության դեսպանորդ Դեն Շանլինին :Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին խորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տարածա...

18.10.2005
Կոնկրետ ծրագրերի իրականացման նպատակադրումով
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՌԴ Սամարայի նահանգի նահանգապետ Կոնստանտին Տիտովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր, «ԱՐԱԴԵՍ» կազմակերպության համանախագահ Վադիմիր Բադալյանը եւ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը:Հանդիպման ընթացքում...

18.10.2005
Կարեւորվեց ժողովրդավարական բարեփոխումների խորացումը
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով քարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի գլխավորած պատվիրակությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Սթիվեն Մանին: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Հանդիպման ըն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am