Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով քարտուղարի
տեղակալ Դանիել Ֆրիդի գլխավորած պատվիրակությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Սթիվեն Մանին: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակին ու հեռանկարներին, Հայաստանում կատարվող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց թե Հայաստանում, թե տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների խորացումը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, համագործակցության զարգացումն ու հակամարտությունների հաղթահարումը Հարավային Կովկասում: