National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
18.10.2005
Կոնկրետ ծրագրերի իրականացման նպատակադրումով

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՌԴ Սամարայի նահանգի նահանգապետ Կոնստանտին Տիտովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր, «ԱՐԱԴԵՍ» կազմակերպության համանախագահ Վադիմիր Բադալյանը եւ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ու Սամարայի նահանգի միջեւ առեւտրատնտեսկան, գիտամշակութային կապերի խորացմանն առնչվող հարցեր: Իբրեւ առաջնային նշվեցին զբոսաշրջության եւ առողջապահական ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Պարոն Տիտովը ԱԺ նախագահին ներկայացրեց Սամարայի նահանգի տնտեսական ցուցանիշները, որոնք շատ բարձր են ՌԴ նահանգների մակարդակով` շատ ցուցանիշներով Սամարան Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից հետո երրորդն է երկրում: Նա կարեւորեց Հայաստանի հետ մշակութային ու տնտեսական կապերի զարգացումը:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ փոխհարաբերությունների զարգացման ու ռեգիոնալ ուղիղ կապերի խորացման վիթխարի  չօգտագործված ներուժ կա, կարեւորեց ներդրումների համար պետական աջակցության առկայությունը եւ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Նշվեց, որ նահանգում ու Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր, որոնք եւս կարող են իրենց նպաստը բերել փոխհարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:


18.10.2005
Կարեւորվեց ժողովրդավարական բարեփոխումների խորացումը
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով քարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի գլխավորած պատվիրակությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Սթիվեն Մանին: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Հանդիպման ըն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am