National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.05.2021
Ճանաչողական այցով Ազգային ժողովում էին աշակերտները
1 / 22

Մայիսի 7-ին Ազգային ժողովը կրկին հյուընկալ էր: Այցելուներն էին Երեւանի Ջորջ Դունայանցի անվան թիվ 154 դպրոցի աշակերտներն ու  ուսուցիչները:

Հյուրերի հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Նա  աշակերտների հետ զրույցում ընդգծեց  պատգամավորի աշխատանքի կարեւորությունը: Դպրոցականներին հետաքրքրում էր` ինչպես են խնդիրները դառնում օրենքներ եւ ինչ ճանապարհով: Պատասխանելով հարցերին` պատգամավորը նշեց, որ կարեւոր խնդիրների լուծման առանցքում լավ կրթություն ունենալն է: Նա հորդորեց չվատնել ընձեռված ժամանակը, սովորել եւ շատ գրքեր կարդալ:

Նույն օրը խորհրդարանում էին  նաեւ Երեւանի թիվ 100 դպրոցի եւ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ռոբերտ Գեւորգյանի անվան դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները:

Դպրոցականներին հյուընկալեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հրաչյա Հակոբյանը ու Սարգիս Խանդանյանը:

Աշակերտները տարբեր հարցեր ուղղեցին պատգամավորներին: Նրանք հիմնականում հետաքրքրված էին 12-ամյա ուսուցման արդյունավետության,  անվճար ուսուցման, երկրի սահմանների անվտանգության խնդիրներով,  սոցիալական եւ տնտեսական հիմնահարցերով:

Պատգամավորները, պատասխանելով հարցերին, ներկայացրին իրականացվող ծրագրերը:  Անդրադառնալով Հայաստանում թեթեւ արդյունաբերության զարգացման հեռանկարին` նշվեց, որ երկրում այն խթանելու մեծ ներուժ կա:

Հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին ընթացող նիստի աշխատանքներին: Եղան ԱԺ թանգարանում եվ գրադարանում:

Այցն  ավարտվեց նիստերի դահլիճում խմբակային լուսանկարով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am