National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.05.2021
Հստակեցվում են կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները
1 / 11

ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Աննա Կոստանյանի, Արթուր Մանուկյանի եւ Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը եւ Վարչական իրավախախտումների ու Հարկային օրենսգրքերում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը մայիսի 7-ի նիստում քննարկվեց առաջին ընթերցմամբ։ Ըստ Աննա Կոստանյանի՝ նշված օրենքների նախագծերի ընդունումը նոր խթան կհանդիսանա կինեմատոգրաֆիայի զարգացման համար։ Նպատակն է հստակեցնել կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները, պետական կառավարման մարմնի եւ ազգային մարմնի լիազորությունները, սահմանել ֆիլմարտադրության, ֆիլմի ցուցադրման, վարձույթի, պահպանության եւ վիճակագրական հաշվառման հիմնական կանոնները, ազգային ֆիլմերի ստեղծման ու առաջխաղացման նպատակով հատկացումների կատարման եւ բարենպաստ պայմանների ստեղծման հիմնական կանոնները: Առաջարկվող կարգավորումներով հեռարձակողների կողմից ազգային ֆիլմերի ցուցադրման  ընթացքում տեղադրվող գովազդի վաճառքից եւ կինոթատրոնում ազգային ֆիլմի ցուցադրման  տոմսերի վաճառքից ստացված եկամուտների մասով շահութահարկից ազատելու արտոնություն է տրվում։ Աննա Կոստանյանի գնահատմամբ՝ դա պետական բյուջեի վրա բացասական ազդեցություն չի ունենալու։ Տասնութ տոկոս չվճարված շահութահարկի տասը տոկոսը դրամագլխի միջոցով հատկացվելու է ազգային ֆիլմերի ստեղծմանը, ութ տոկոսը մնալու է հեռարձակողի կամ կինոթատրոնի տնօրինության տակ։ Այդ գումարի չափով ֆիլմարտադրողների ստեղծած հավելյալ արժեքը կրկին հարկվելու է։ Արտաբյուջետային հաշիվ չի բացվելու եւ պետական միջոցներն այստեղ չեն մուտքագրվելու։

Պատգամավոր Արթուր Մանուկյանը, ներկայացնելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, անդրադարձավ ամբողջ աշխարհում կինոյի հանրային նշանակության կարեւորությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական աջակցությանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի գնահատմամբ՝ կինոյի ոլորտը կարիք ունի բարեփոխումների, իսկ այս նախագիծն ունի այդ բարեփոխումների իրականացմանն ուղղված ուղերձ։ Նա նշեց, որ օրինագծի որոշ դրույթներ դեռեւս կքննարկվեն։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Արթուր Մանուկյանը, Արման Եղոյանը, Լիլիթ Մակունցը, Արման Բաբաջանյանը, Շիրակ Թորոսյանը եւ Մխիթար Հայրապետյանն իրենց ելույթներում անդրադարձան կինոյի զարգացման հարցում իրականացվելիք քայլերին, տրամադրվող սուբսիդիաներին, նախագծի ունեցած օրենսդրական խնդրահարույց կետերին, մասնավորապես` հարկային արտոնության տրամադրման նպատակահարմարությանը։ Պատգամավորները հիմնականում կողմ արտահայտվեցին նախաձեռնության ընդունմանը։

Օրվա ավարտին խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց քննարկված նախաձեռնությունները։ Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտեց հերթական նիստերի աշխատանքը:
 


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am