ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ մայիսի 11-ին` ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ծնունդով Շուշեցի հայազգի ճարտարապետների գործունեությունը ներկայացնող նյութերի ցուցադրությունը: Առանցքում այն ստեղծագործություններն են, որոնց իրականացմամբ Բաքուն գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի: