National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
21.10.2005
Հանդիպում ԵԽ սպորտի զարգացման կոմիտեի հանձնախմբի հետ

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեցին Եվրախորհրդի սպորտի զարգացման կոմիտեի հանձնախմբի հետ:

Պարոն Հովհաննիսյանը հյուրերին ծանոթացրեց սպորտի ոլորտին վերաբերող օրինաստեղծ աշխատանքին` նշելով, որ անելիքներ դեռեւս շատ կան օրենսդրական դաշտը կարգավորելու եւ ոլորտը զարգացնելու համար:

Տիկին Հակոբյանն առաջարկեց փորձաքննության ենթարկել սպորտին վերաբերող օրենսդրությունը, հստակեցնել, թե սպորտի հետ կապված որ կոնվենցիաները չի ընդունել Հայաստանը, հնարավորինս աջակցել մասնագետների վերապատրաստմանը եւ ներկայացնել ֆեդերացիաների ձեւավորման ու զարգացման եվրոպականփորձը:

Պատվիրակության ղեկավար, ԵԽ սպորտի դեպարտամենտի ղեկավարի օգնական Մարի-Ֆրանսուազ Գլաթզը տեղեկացրեց, որ հանձնախումբն արդեն հանդիպել է ՀՀ կառավարության, սպորտկոմիտեի ներկայացուցիչներին, հանգամանորեն քննարկել բոլոր առաջիկա անելիքները: Նա նկատեց, որ հանձնախմբի առաքելությունն է խորհրդատվությամբ, եվրոպական երկրների փորձը ներկայացնող փաստաթղթերի տրամադրմամբ նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանն ու եվրոպական չափանիշներին օրենսդրության համապատասխանեցմանը:

Հանձնախմբի անդամները` Լիտվայի սպորտի նախարար Ալգիրդաս Ռասլանասը եւ Սլովենիայի սպորտի փոխնախարար Զորան Վերովնիկը ներկայացրին այս ոլորտում իրենց երկրի անցած ճանապարհը: Նրանք ողջունեցին Հայաստանի` սպորտային ֆեդերացիաները հզորացնելու ռազմավարությունը:

Պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Հայաստանը ամեն ինչ կանի սպորտին վերաբերող օրենսդրական դաշտը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու եւ գործնական հաջողություններ ապահովելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am