1919-ի մայիսին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց պառլամենտական ընտրությունների ժամանակացույցը:
«Մայիս 12 - Ընտրողների ցանկի յայտարարման վերջնական ժամանակը մայիսի 12-ն է. (յօդ. 26).
Մայիս 22 - Թեկնածուների ցանկը ներկայացնելու վերջնական ժամանակը մայիսի 22-ն է. (յօդ. 38).
Մայիս 29 - Ներկայացւաց թեկնածուների ցանկի յայտարարման վերջին ժամանակը մայիսի 29-ն է. (յօդ. 46).
Յունիս 6 - Թեկնածուների ցանկ ներկայացնող ընտրողների խմբի յայտարարութեան վերջնական ժամանակը ցանկերը միացնելու մասին յունիսի 6-ն է. (յօդ. 47).
Յունիս 11 - Ընտրողների ցանկերի երկրորդ յայտարարման վերջին ժամանակը յունիսի 11-ն է. (յօդ. 36.).
Յունիս 21, 22, 23 - Ամեն տեղ ընտրութիւնները նշանակւած են յունիսի 21, 22, 23-ին»: