Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ սահմանային իրավիճակին:
Քննարկվում էր «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: