National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.10.2005
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում

Հոկտեմբերի 24 -ին տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2005 թվականի հուլիսի 20-ին Երեւանում ստորագրված`  ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» զարգացման վարկի համաձայնագիրը (4095AM): Նախարարը նշեց, որ համաձայնագրի նպատակը գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի իրականացման համար Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանին վարկ տրամադրելն է: Ըստ համաձայնագրի ընկերակցությունը ՀՀ տրամադրել է 13 մլն 300 հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար: Վարկը տրամադրվում է  ֆինանսավորելու ծախսերի տարբեր ուղղություններ` աշխատանքներ, ապրանքների ձեռքբերում, վերապատրաստում, խորհրդատվական ծառայություններ,  գործառնական ծախսեր եւ այլն:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ համաձայնագիրը ընդգրկվեց հոկտեմբերի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am