Ազգային ժողովը մայիսի 26-ի նիստում քննարկեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ 2019 եւ 2020 թվականներին ՀՀ իշխանությունները հավատարիմ են մնացել իրենց հռչակած սկզբունքներին եւ ստանձնած պարտավորություններին: 2020 թվականի ընթացքում Կառավարության կողմից հեռարձակողների խմբագրական եւ կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքի սահմանափակման, հեռարձակողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հանձնաժողովը էական նշանակություն ունեցող բողոքներ չի ստացել:
Ստացված բողոքների մեծ մասը վերաբերել է լրագրողների կողմից դիմակ կրելու պահանջին: