National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.05.2021
Ընդունվող նախագծի նպատակը Trade-in համակարգի ներդրումն է
1 / 8

Մայիսի 26-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց Կառավարության հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում»  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:

Փոխնախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ստացվել: Օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել Կառավարությունը:

Նախագծի նպատակը ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձեւավորումն է:

«Լիցենզավորման մասին» օրենքում  կատարվող լրացմամբ տարեկան տուրքը 2022 թվականին կկազմի 1 մլն դրամի, հետագա տարիներին` 2 մլն դրամի չափով:

Օրենսդրական փաթեթը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am