Մայիսի 26-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց Կառավարության հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:
Փոխնախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ստացվել: Օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել Կառավարությունը:
Նախագծի նպատակը ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձեւավորումն է:
«Լիցենզավորման մասին» օրենքում կատարվող լրացմամբ տարեկան տուրքը 2022 թվականին կկազմի 1 մլն դրամի, հետագա տարիներին` 2 մլն դրամի չափով:
Օրենսդրական փաթեթը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: