Լիլիթ Մակունցը կոչ արեց ՀՀ բոլոր գործընկերներին հստակ գնահատական եւ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ:
«Դա առեւանգում է. ՀՀ սահմանից` պաշտոնական մեկնաբանությամբ, գերեվարվել են հայ զինծառայողներ, սակայն ՀՀ սահմանից դա չենք կարող անվանել գերեվարում: Դա առեւանգում է: Եվ դա տեղի է ունենում այն պարագայում, երբ մեր միջազգային գործընկերները, բոլոր գործընկերները, պատշաճ գնահատական չեն տալիս եւ իրերն իրենց անունով չեն կոչում»: