ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առթիվ այսօր այցելեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ զետեղեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: