ԱԺ հունիսի 3-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Հողային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Փոխնախարարը հստակեցրեց, որ նախաձեռնությունը վերաբերում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքին: Այն չի վերաբերում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքին:
Առաջարկվող կարգավորումների մանրամասները՝
այստեղ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց Արթուր Դավթյանը: