ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ԱԺ արարողակարգի թանգարանին նվիրեց «Հայկական այբուբեն 1703»-ի ճշգրիտ կրկնօրինակը: Այն հեղինակել է 1667-ից Բեռլինի Սուրբ Նիկոլայ տաճարի հոգեւոր առաջնորդ Անդրեաս Մյուլերը: Նա եղել է նաեւ գերմանացի առաջին արեւելագետներից մեկը, ում ջանքերով Բեռլինում առաջին անգամ տպագրվել է հայոց այբուբենը:
ԱԺ արարողակարգի թանգարանում պահվող ցուցանմուշի բնօրինակի ֆաքսիմիլեն ներկայումս գտնվում է Բեռլինի պետական գրադարանում: