National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.06.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Հունիսի 3-ին գումարված արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
 
Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի՝ առաջին ընթերցումից հետո հիմնականում կատարվել են տեխնիկական լրամշակման աշխատանքներ: Նախագծերի փաթեթը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացութուն:

Նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները՝ այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ Կառավարության հեղինակած ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Նախաձեռնությունը քննարկվել է գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն:

Փաթեթով առաջարկվող փոփոխությունների մանրամասները՝ այստեղ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am