National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
31.10.2005
Հանդիպումներ խորհրդարանի 15 ամյա տարելիցի առթիվ

Հայաստանի խորհրդարանի 15-ամյա տարելիցի առիթով Հայաստան են ժամանել միջազգային կառույցների եւ այլ երկրների խորհրդարանների պատվիրակություններ:

Հոկտեմբերի 31-ին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Բեռնար Շրայներին:

Աժ փոխնախագահը կարեւորեց ԵԽԽՎ փոխնախագահի այցը Հայաստան եւ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին` նշեց, որնոյեմբերի 27-ի հանրաքվեն լավ հնարավորություն է Հայաստանի համար ժողովրդավարության կոնսոլիդացիայի տեսանկյունից: Հանրաքվեի դրական արդյունքըմերերկրին հնարավորությունկընձեռիլայն մեխանիզմներ ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության հարցում,ունենալ ավելի հավասարակշռված պետական համակարգ,  ավելի անաչառ եւ անկախ դատական համակարգ, լիարժեք տեղական ինքնակառավարաման համակարգ:Պարոն Թորոսյանի համոզմամբ, հանրաքվեի դրական արդյուքից հետո, ինչպես նաեւ2007 եւ2008 թթ. եվրոպականչափանիշներին համապատասխան խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելուց հետո, ինչպես նաեւՍահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորությունները կյանքի կոչելու միջոցովլավ հիմք կստեղծվի եվրաինտեգրացիայի ապագա քայլերի, գործնական ծրագրեր ձեւավորելու համար: Այն ոչ միայն առանձին ոլորտներում կյանքը փոխելու հնարավորություն կտա, այլեւվճռական շրջադարձ կատարելու` այլեւս անհնարին դարձնելով վերադարձը անցյալի դժվար տարիներին եւ չկորցնելուդժվարությամբ ձեռքբերվածը: Սահմանադրական փոփոխությունները մեր երկրի համար ունեն կարեւոր նշանակություն ոչ միայնորպես երկրի կարեւորագույն փաստաթղթի փոփոխություն, այլեւ երկրի կյանքի արմատական փոփոխությունների հիմք: Անելիքներ շատ կան, բայցժողովրդավարության կոնսոլիդացիայի եւ եվրոպական ինտեգրացիայի առումով Հայաստանը թեւակոխել է ամենակարեւոր եւ ամենահետաքրքիր շրջանը:Այս համատեքստում պարոն Թորոսյանը կարեւորեց Եվրոպայի Խորհրդի եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողով իդերը:

Պարոն Թորոսյանը բարձր գնահատեց Եվրոպայի Խորհրդի դերը ամբողջական Եվրոպա ձեւավորելու գործում, ինչպես նաեւ այն 21 երկրներում, որոնք դեռ ԵՄ անդամ չեն, ժողովրդավարության կոնսոլիդացման, մարդու իրավունքների, օրենքների կատարելագործման տեսանկյունից:

ԵԽԽՎ փոխնախագահ Բեռնար Շրայների համոզմամբ Եվրոպայի Խորհրդի դերը անցման շրջանում գտնվող երկրներին օգնելն էխորացնելու ժողովրդավարությունը եւ կայունացնելու երկիրը. Եվրախորհուրդը կողմնորոշում, ուղղորդում է, բայց ոչ պարտադրում:

Պարոն Շրայները բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը Եվրոպային ինտեգրվելուուղղությամբ: ԵԽԽՎ փոխնախագահըհույս հայտնեց, որ ի տարբերություն 2003 թ. հանրաքվեի,առաջիկա հանրաքվեին մասնակցությունը ավելի մեծ կլինի եւ այն հաջող ելք կունենա:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին, պարոն Թորոսյանը կարեւոր համարեց ԵԽԽՎ դերակատարությունը այս հարցում, նշելով, որ ԵԽԽՎ հունվարյան 1416 բանաձեւը, որը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում միանշանակ չընդունվեց,ժամանակը ցույց տվեց, որ լավն էր, քանի որբանաձեւում նշված ազգերի ինքնորոշման իրավունքը տարածքների ամբողջականության հետ կիրառման սկզբունքը այժմ օգտագործում են են Մինսկի խմբի համանախագահները: Բանաձեւընաեւ առաջարկում էր Հայաստանին եւ Ադրբեջանին կոնկրետ քայլեր կատարել անվստահությանվերացման, հանդուրժողականության հաստատման, ռազմատենչ կոչերի, քարոզիբացառման ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հոտաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հայաստան-Ֆինլանդիա բարեկամության պատգամավորական  խումբը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի փոխնախագահ Մարկու Կոսկիի հետ: Հայաստան-Ֆինլանդիա բարեկամության պատգամավորական խմբի անդամ Արարատ Մալխասյանը, ողջունելով հյուրին, ծանոթացրեց ԱԺ գործունեությանն ու կանոնակարգին. զուգահեռներ անցկացվեց երկու երկրների խորհրդարանների միջեւ:Հանդիպման ընթացքում խոսվեց գիտության եւ կրթության բնագավառի հիմնախնդիրների մասին, կարեւորվեց երկու երկրների միջեւփորձի փոխանակումը, համատեղ գիտակրթական, մշակութային միջոցառումների կազմակերպումը:

Պարոն Մալխասյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացման անհրաժեշտությունը` առաջարկելով համագործակցությանը ավելի գործնական բնույթ հաղորդել: Արարատ Մալխասյանը նշեց, որ ԱԺ-ում քայլեր են ձեռնարկվում գիտության նոր հայեցակարգ մշակելու ուղղությամբ` կարեւորելով Ֆինլանդիայի գիտության կազմակերպման փորձիուսումնասիրումը:

Ազգային Ժողովի Հայաստան-Տաջիկստան բարեկամության պատգամավորական  խումբը հանդիպեց Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանի պատվիրակությանը`փոխնախագահ ՈւբայդուլլոԴովլատովի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում փոխըմբռնումի եւ համաձայնության մթնոլորտում քննարկվեցին հայ-տաջիկական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման խնդիրները, կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի սերտ աշխատանքը:

Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամները կարեւոր համարեցին Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումները եւ խոսելով իրենց պետության մասին` նշեցին, որ խաղաղության հաստատումը զարգացում է բերումտնտեսության ոլորտում:


20.06.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Բրազիլիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությու...

20.06.2024
Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից են. Հակոբ Արշակյանը՝ Լոու Ցինծյանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հունիսի 19-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու ...

20.06.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր: Փառատոնին ներկայացված էին հայերենից...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am