Հանրային կրթության եւ արվեստի նախարարությունը որոշեց գումար հատկացնել հայրենիքի համար զոհվածների հիշատակին հուշարձան կանգնեցնելու համար. «Մինիստրների խորհրդի մայիսի 26-ի որոշմամբ Հայաստանի մայրաքաղաքում Հայ ազատագրութեան հերոսների յիշատակին յուշարձան կանգնեցնելու նախագծի մրցանակաբաշխութեան համար յատկացւած է քսան եւ հինգ հազար րուբլի (25,000 ր): Մինիստրութիւնս այս մասին յայտարարելով ի գիտութիւն, խնդրում է բոլոր արւեստագետներին, որոնք կցանկանան մասնակցել այդ մրցանակաբաշխութեանը իրենց պատրաստի նախագծերը ուղարկեն մինիստրութեանս»: