National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.06.2021
Բաբկեն Թունյանը հյուրընկալեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
1 / 4

Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:

Ողջունելով հյուրին՝ Թունյանը շնորհավորեց Գալագերին մեր երկրում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցները քննարկեցին տնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Դեսպանը խորհրդարանի օրենսդրական աշխատանքների բարելավման հարցում մասնագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնեց:

Անդրադարձ եղավ հունիսին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am