Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված դրամ-հուշանվերը ԱԺ թանգարան է հասել վրացական պատվիրակության այցերից մեկի ընթացքում: Դիմերեսին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության դրոշը եւ զինանշանն են, դարձերեսին՝ անվանական արժեքը, թողարկման տարեթիվը: Իսպանիայի արքայական դրամահատարանում հատված մետաղադրամը նվեր է ստացել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը 2018-ին: