National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.06.2021
«Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող բարեփոխման նպատակը Քննչական կոմիտեի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումն է
1 / 3

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի գնահատմամբ՝ օրենսդրական առաջարկի նպատակը Քննչական կոմիտեի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելն է: «Քննչական կոմիտեի մասին» օրենքի փոփոխությունից հետո կոմիտեի կառուցվածքը եւ հաստիքացուցակը պետք է հաստատի կոմիտեի նախագահը: Աշխատանքն իրականացնելու նախապատրաստական փուլում, սակայն, Քննչական կոմիտեն արձանագրել է օրենսդրական բացը: Խնդիրն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսված չեն հայեցողական պաշտոնները: «Նման իրավիճակում փաստացի պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք պետք է մնային անգործ: Այսօր Քննչական կոմիտեն չի կարողանում կատարել կառուցվածքային փոփոխություններ, քանի որ այդ դեպքում մի շարք հաստիքներ կվերանան: Մինչդեռ այդ հաստիքներն անհրաժեշտ են Քննչական կոմիտեին»,-ընդգծեց Այվազյանը:

Առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» 2018 թ. ընդունված օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «գլխավոր դատախազի» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի նախագահի» բառերը, իսկ «գլխավոր դատախազի տեղակալի» բառերից հետո՝ «քննչական կոմիտեի նախագահի տեղակալների» բառերը: Արսեն Այվազյանի պնդմամբ՝ այս եղանակով կկարգավորվի օրենսդրական բացը:

Նախագծի վերաբերյալ առարկություններ չուներ հարակից զեկուցողը:

Օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովը որոշեց առաջարկել հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Հետաձգվեցին  ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի եւ ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ստացավ դրական եզրակացություն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am