National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
01.11.2005
Խորհրդարանի 15-ամյակին տոնակատարության շրջանակներում

Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնակատարության շրջանակներում ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը երկկողմանի հանդիպումներ ունեցավ Հայաստան ժամանած  բարձրաստիճան հյուրերի հետ:

Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Մարկու Կոսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆիննական միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրներ: Պարոն Կոսկին գլոբալացվող աշխարհում կարեւորեց միջպետական ու միջխորհրդարանական կապերի զարգացումը, որոնք հնարավորություն են տալիս միմյանց աջակցել ու նպաստել բարեկեցության բարձրացմանը: 2006-ին նշվում է Ֆինլանդիայի խորհրդարանի 100-ամյակը եւ պարոն Կոսկին Աժ նախագահին հրավիրեց Հելսինկի: Ֆինլանդիայի խորհրդարանի փոխնախագահը առաջին անգամ է Հայաստանում եւ նրա գնահատմամբ` Հայաստանում զարգացումները տպավորիչ են, իսկ քաղաքական կայունությունը ներդրումների ու տնտեսական զարգացման լավ հնարավորություններ է ստեղծում երկրի համար:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց գործարար համագործակցության զարգացումը եւ նշեց, որ ֆիննական օրենսդրական փորձը կարող է օգնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին:

ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ Նիկոլայ Կուպցովի եւ Դաշնության խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Տորշինի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրները: Նրանք Աժ նախագահին փոխանցեցին ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի եւ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի շնորհավորանքները: Հայաստանի խորհրդարանի 15-ամյակը կարեւորվեց իբրեւ հետխորհրդային տարածքի երկրներում կարեւոր հասարակական-քաղաքական իրադարձություն, որ ամփոփում է մինչեւ այժմ անցած ճանապարհը: Անդրադառնալով սահմանադրության հանրաքվեին` կողմերն այն գնահատեցին իբրեւ Հայաստանի համար կարեւորագույն քաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն: Նշվեց, որ առաջիկայում տեղի կունենա միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետաձգված նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջռեգիոնալ համագործակցության ընդլայնման խնդիրները, 2006-ին համատեղ կոնֆերանսի անցկացման հնարավորությունները:

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեիլ Մաճավարիանին Աժ նախագահին փոխանցեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի ողջույններն ու շնորհավորանքները եւ նշեց, որ հայ խորհրդարանականների նախաձեռնությունը փոխանցելու է Վրաստանին, որի խորհրդարանը եւս բոլորում է իր 15-ամյակը եւ ճիշտ կլինի, եթե այն նշվի:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը եւ հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադարձ եղավ աբխազական երկաթուղու վերագործարկմանը, որիհամար կարեւորվեց ռուս-վրացական-հայկական համատեղ քննարկման անցկացումը, եւ Կարս-Գյումրի երկաթուղագծի վերագործարկմանը, որը պատրաստ է աշխատելու եւ Հայաստանը շրջանցող նոր երկաթուղագծի շինարարությունը տարածաշրջանային համագործակցությանը չնպաստող փաստ է դառնալու: Խորհրդարանի նախագահը կարեւորեց Սամցխե-Ջավախքում իրականացվող սոցիալական կոնկրետ ծրագրերը, եւ նշեց, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտն անել այդ ծրագրերի իրականացման համար: Պարոն Մաճավարիանիի խնդրանքով` Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին, երկուստեք կարեւորվեց դրանց բարեփոխումների խորացումը Հարավային Կովկասում կայունության ու համագործակցության զարգացման համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am