7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է 9 նիստ:
Հանձնաժողովի անդամները՝ Արման Եղոյանի գլխավորությամբ, մասնակցել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 23 նիստի՝ հանդես գալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման ընթացքի վերաբերյալ առաջարկներով ու դիտողություններով:
Կարեւոր տեղ են զբաղեցրել ճանապարհաշինության ոլորտում ԵՄ եւ ԵՄ ֆինանսական կառույցների հետ համագործակցության ընթացքի եւ հեռանկարների, Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դերի, Հայաստանում գրանցված վեց ավիաընկերությունների մուտքը ԵՄ օդային տարածք արգելելու մասին Եվրոպական հանձնաժողովի որոշման, դրանից բխող հետեւանքների ու քայլերի վերաբերյալ հանձնաժողովի նիստերում կայացած քննարկումները: