National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
1 / 1

2,5 տարիների ընթացքում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 38 նիստ, որից  27-ը՝ հերթական, իսկ  11-ը՝ արտահերթ: Հանձնաժողովն անցկացրել է նաեւ 2 արտագնա ընդլայնված նիստ՝ Արցախում եւ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 
  
Հանձնաժողովը ստացել է 41 օրենսդրական նախաձեռնություն, որից 21-ը հեղինակել են պատգամավորները, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, իսկ 15-ը՝ Կառավարությունը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ 4 կոնվենցիայի եւ համաձայնագրի: Նախագծերից 23-ն ընդունվել են ամբողջությամբ, 6-ը հեղինակները հանել են շրջանառությունից, իսկ 1 նախագծի էլ տրվել է բացասական եզրակացություն: 3 նախագիծ  ներկայացված է խորհրդարանի քննարկմանը: Հանձնաժողովը նաեւ  քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018, 19 եւ 20 թվականների գործունեության մասին հաղորդումները: 
  
Հանձնաժողովն ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, անցկացրել 8 խորհրդարանական լսումներ ու աշխատանքային քննարկումներ,  արձագանքել հանրության տարբեր շերտերին հուզող հարցերին  ու դիմումներին: