Առաջին հանրապետության կառավարությունը հայտարարեց բաժան-բաժան եղած հայկական գավառների միավորման մասին՝ իրեն հռչակելով Միացյալ Հայաստանի գործադիր մարմին:
«Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու եւ ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի եւ ցանկութեան յայտարարում է, որ այսօրւանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապէս միացած են իբրեւ անկախ պետական միութիւն:
...Այժմ, Անդրկովկասում եւ Օսմանեան կայսրութեան սահմաններում գանւած պապենական հայկական երկրների միացման եւ անկախութեան այս ակտը կատարելով Հայաստանի Կառավարութիւնը յայտարարում է, որ միացեալ Հայաստանի պետական ձեւն է Ռամկավար Հանրապետութիւն եւ որ ինքը հանդիսանում է միացեալ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւնը»: