Շնորհակալություն պարոն նախագահող, ես եւս կցանկանայի շնորհավորել բարոնուհի Մասեինին գերազանց աշխատանքի համար, որտեղ նա մանրամասն ուսումնասիրել է համաճարակը եւ դրա մարտահրավերները երեխաների` մեր կողմից սիրված խմբի տեսանկյունից: Բայց պատմությունը, որը ես ուզում եմ պատմել ձեզ, շատ պարզ է: Մարտի 23-ին, եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ի քարտուղարը համաճարակի պատճառով հրադադարի կոչ արեց: Ադրբեջանը լավ չհասկացավ հրադադար տերմինը եւ օգտագործեց համաճարակը, որպեսզի հարձակում գործի Արցախի Հանրապետության վրա: Բայց պատմությունը սրանով չի ավարտվում: Սա միայն ցույց տալու համար է, թե ինչպես են նրանք մտածում: Բայց եկեք կրկին անդրադառնանք մեր թեմային: Կային երեխաներ, որոնք չկարողացան իրականացնել իրենց կրթական իրավունքը: Նրանք, ինչպես եւ բոլոր երեխաներն ամբողջ աշխարհում, գտնվում էին ինքնամեկուսացման մեջ: Մեր դեպքում նրանք ավելի դաժան դասեր էին անցնում՝ իրենց վտանգի մեջ գտնվելու, իրենց տների, դպրոցների, հիվանդանոցների կործանման մասին: Սովորում էին նաեւ, որ իրենց ծնողները պետք է իրենց վերցնեն եւ մեկնեն այլ վայր, հակառակ դեպքում ուղղակի կզոհվեին: Նրանք տեսնում էին իրավիճակ, երբ գոյություն ուներ երկդիմի պատերազմ, առաջինը՝ ընդդեմ համաճարակի, որի դեմ աշխարհում բոլորն էին պայքարում եւ երկրորդը՝ ընդդեմ ագրեսիայի: Առանձնացնենք թվեր, որպեսզի դուք ավելի լավ պատկերացնեք: Մոտ 40.000 երեխաներ ստիպված էին լքել իրենց տունը՝ ագրեսիայից պաշտպանվելու համար: Նրանցից շատերը ստիպված էին լքել այնքան արագ, որ անգամ չէին կարող իրենց հետ վերցնել առաջին անհրաժեշտության իրերը: Այս թեմայի քննարկումը շատ կարեւոր է, քանի որ ես չեմ ուզում, որ ոչ մի երեխա ամբողջ աշխարհում գտնվի այսպիսի իրավիճակում: Ես ուզում եմ, որ նրանք ստանան իրենց կրթությունն իրենց դպրոցներում, խաղաղ պայմաններում: Այս հարցը շատ խնդրահարույց է: Շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունն օգտակար եղավ այս երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, որովհետեւ կարծում եմ, որ միայն «կարեկցանքը» այսպիսի ողբերգական պահերին, իսկապես, կարող է շատ բան ասել երեխաներին իրենց ապագայի վերաբերյալ եւ ազդել ամբողջ մարդկության վրա: Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում Ձեր զեկույցի համար, եւ հուսով եմ, որ մենք անկեղծ ենք մեր այս քննարկման ընթացքում: