Շնորհակալություն տիկին նախագահող, ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին իր ելույթի համար, որը մենք քննարկել ենք նաեւ մեր քաղաքական խմբում: Մենք համեմատում ենք Իսպանիան Թուրքիայի հետ, որը շատ բարդ հարց է: Հասկանալի է, որ Իսպանիան առնվազն այս փուլում շատ ավելի ժողովրդավար երկիր է, քան Թուրքիան: Բայց մեր խնդիրն է հասկանալ այն, թե արդյո՞ք քաղաքական գործիչները պետք է պատասխան տան իրենց ելույթների կամ գործողությունների համար: Դա մեծամասամբ նրանց կենտրոնական կառավարությունների ձեւակերպած հարցն է, որի միջոցով նրանք թիրախավորում են, փնտրում հասարակական քաղաքական գործիչներին: Արդյո՞ք կենտրոնական ղեկավարները չպետք է պատասխանատու լինեն իրենց ասածի համար, ինչը, սովորաբար, մենք չենք տեսնում: Հենց սա է ռեպրեսիվ մեխանիզմը: Օրինակ՝ Թուրքիայում խնդրահարույց է ոչ միայն դատարանների, այլ նաեւ այլ հարցեր: Խնդրահարույց է անգամ խոսել Հայոց ցեղասպանության մասին, որի համար մարդիկ կարող են պատժվել: Կարող են նույնիսկ լինել մարդիկ, որոնք դրա համար կարող են բանտարկվել: Դա մի ձեւ է, որով երկիրը պաշտպանում է իր «միասնությունը» կամ հասարակության որոշակի կառուցվածքը: Շվեյցարիայի օրինակը այս դեպքում լավագույններից մեկն է, քանի որ խնդրահարույց հարցերը լուծվում են միայն տարբեր խմբերի միջեւ երկխոսություն վարելու միջոցով, եւ ես կարծում եմ, որ հասարակության որոշակի համախմբվածությունը երաշխավորելու լավագույն միջոցը երկխոսությունն է, որն առավել ամբողջական երեւույթ է: Ինչքան շատ է մի կողմը ճնշում, այդքան ավելի քիչ հավանական է, որ հակառակ կողմը կմնա իր սահմաններում: Իհարկե, եթե դուք ժխտում եք մարդկանց ինքնությունը, ամենայն հավանականությամբ նրանք կառանձնանան: Եթե դուք նրանց կյանքին ֆիզիկապես սպառնում եք այն բանի համար, որ նրանք ծնվել են այնպիսին, ինչպիսին կան, խնդիրները անխուսափելի են: Ի վերջո, ես իսկապես կարծում եմ, որ մենք պետք է ուշադիր լինենք, երբ խոսում ենք այս հարցերի շուրջ եւ կարծում եմ, որ այս փաստարկները պետք է ընդունվեն որպես խորհուրդ: