ԵԽԽՎ ամառային նստաշրջանում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել:
«Ես խոսել եմ երկու շաբաթ առաջ հայրենիք վերադարձած տղաների հետ: Բաքվի բանտում նրանք տեսել են դժոխքը, նրանք եղել են դժոխքում:
Ադրբեջանին կոչերով եւ հորդորներով դիմելն այլեւս անիմաստ է:
Եվ ես նորից եւ ամեն օր կոչ եմ անելու կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, այլապես Ադրբեջանը դառնալու է Եվրոպայի ու եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը»,-նշել է նա: