Փյունիկյան արձանիկները հայտնաբերվել են Լիբանանի Բիբլոս քաղաքում՝ Օբելիսկների տաճարի հնագիտական պեղումների ժամանակ:
Արձանիկները պատրաստված են բրոնզից, արծաթից եւ պղնձի խառնուրդից: Հիմնականում պատկերված են արական սեռի ներկայացուցիչներ: Որոշ տղամարդիկ մերկ են, ոմանք՝ ծածկված ոսկյա թիթեղներով:
Այցերից մեկի ժամանակ փյունիկյան արձանիկների նկարը հասել է ԱԺ արարողակարգի թանգարան: