National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.06.2021
Կինեմատոգրաֆիայի ոլորտը կկարգավորվի օրենքով
1 / 1

Հունիսի 30-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Աննա Կոստանյանի, Արթուր Մանուկյանի եւ  Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ  ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:   Զեկուցող Աննա Կոստանյանը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է: Մասնավորապես, «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի հիմնական նպատակն է զարգացնել տեղական եւ  համատեղ կինոարտադրությունը, բարենպաստ պայմաններ ստեղծել  օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Նախագծին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը  դրական եզրակացություն է տվել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հայտնեց, որ Կառավարությունը մտահոգություններ ունի` կապված փաթեթում առկա որոշ դրույթների հետ, որոնք վերաբերում են հարկային արտոնություններին:

Փաթեթի համահեղինակ Մխիթար Հայրապետյանը մտքերի փոխանակության ընթացքում նշեց, որ փաթեթը շուրջ երկու տարի մշակվել է, եւ այն  անկասկած կարեւոր նշանակություն է ունենալու ոլորտի  զարգացման համար:

Ընդունվելուց հետո փաթեթն ուժի մեջ կմտնի մեկ տարի անց:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am