ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց հունիսի 30-ին գումարված արտահերթ նստաշրջանում:
Նախագծով հեղինակներն առաջարկում են սահմանել «բազմաբնակարան շենքի արդիականացում» հասկացությունը, վերանայել որոշումների ընդունման համար անհրաժեշտ ձայների հարաբերակցությունը: Նաեւ հստակեցվում է բազմաբնակարան շենքերի կառավարման եւ պահպանման բնագավառում պետական, համայնքային գործունեության հիմնական ուղղությունները, եւ սահմանվում է, որ այդ ուղղություններով ծրագրեր կարող են իրականացվել միայն սեփականատերերի պարտադիր մասնակցության պայմաններում:
Նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանի կարծիքով` նախաձեռնության ընդունումը կնպաստի նաեւ ներդրողների շրջանում կանխատեսելիության բարձրացմանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ Կառավարության ներկայացրած առաջարկների հիման նախաձեռնությունը լրամշակվել է: