Նվերների ավանդույթները տարբեր երկրներում տարբեր են: Օրինակ, Հնդկաստանում ձախ ձեռքը համարվում է կեղտոտ, ուստի երբեք այդ ձեռքով ոչինչ պետք չէ նվիրել: Նվերներն այստեղ մատուցում են կամ աջ ձեռքով, կամ երկու ձեռքով: ԱԺ պատվիրակությունը Հնդկաստան այցի ժամանակ նվեր էր ստացել Ռաջաստանի թագավորական քաղաք Ջայպուրում պատրաստված եւ մարմարից բնական քարերով զարդարված նկարազարդ ափսե՝ որպես դարավոր բարեկամության խորհրդանիշ: