National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.08.2021
Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց
1 / 17

Օգոստոսի 5-ին խորհրդարանը նորից անդրադարձավ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի ընտրությանը: Նշենք, որ հարցին կրկին անդրադառնալը պայմանավորված էր հանգամանքով, որ նույն օրը տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուն չստացավ անհրաժեշտ թվով կողմ ձայներ:

«Հայաստան»  խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ կրկին առաջադրում են խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ խմբակցությունները:

Ներքաղաքական կյանքին անդրադառնալով՝ ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վերահաստատեց  խմբակցության դիրքորոշումը,  ըստ որի՝ խմբակցությունը կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի պարզաբանմամբ՝ իրենց խմբակցությունը նախորդ քվեարկությանն այնպիսի մասնակցություն է ունեցել, որ ապահովեր ընդդիմության միասնական թեկնածուի ընտրությունը, սակայն ընդդիմադիր գործընկերների ոչ ամբողջական մասնակցության պատճառով քվեարկությունը ձախողվել է: Կոնջորյանը վերահաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստ է այս անգամ եւս ապահովել անհրաժեշտ թվով ձայներ, որպեսզի ընտրվի ԱԺ նախագահի տեղակալի ընդդիմադիր թեկնածուն:

Ընտրությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին 107 պատգամավորից  մասնակցել է 103-ը,  անվավեր է համարվել 5 քվեաթերթիկ: Կողմ է քվեարկել 49, դեմ՝ 49 պատգամավոր:

Այսպիսով, Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am