Օգոստոսի 10-ին պատգամավորները շարունակեցին քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը: Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին:
Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն այդ պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: Ըստ թեկնածուի՝ հետպատերազմյան Հայաստանում դեռեւս չլուծված են մնում տարածաշրջանային կայունությանը եւ մարդու իրավունքներին վերաբերող կարեւորագույն հարցեր, որոնց լուծումը հնարավոր է միայն պետության ներքին դիմակայունության ամրապնդման եւ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում: «Հանձնաժողովի գործունեության առանցքում է լինելու ազգային ու պետական շահը»,-ընդգծեց Աղաջանյանը:
Թեկնածուի ընտրությունը տեղի կունենա մյուս հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումից հետո: