National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.08.2021
Քննարկվեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը
1 / 19

Օգոստոսի 11-ին շարունակվեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը՝ օրակարգում ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Վահե Ղալումյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը:

Վահե Ղալումյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն անդրադարձավ գլխադասային հանձնաժողովի գործառույթներին:  Բանախոսն ընդգծեց, որ մեծ փորձառություն ունի տեղական ինքնակառավարման ոլորտում: Անդրադառնալով համայնքների խոշորացմանը՝ նա նշեց, որ դա կարեւոր գործընթաց է եւ պետք է շարունակել:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Ղալումյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: