National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.08.2021
Խորհրդարանը գումարեց արտահերթ նստաշրջան
1 / 20

Օգոստոսի 17-ին Կառավարության նախաձեռնությամբ  գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:

Նիստի մեկնարկին պատգամավորներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին օգոստոսի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված ՀՀ զինված ուժերի երկու զինծառայողների հիշատակը:

ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումը իրականացնել հատուկ ընթացակարգով՝ առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը: Քննարկման համար սահմանվեց երկու ժամ:

Այնուհետեւ ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի  ներկայացմամբ քննարկվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ շոգ եղանակով եւ սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ եւ Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, ուստի առաջացել է ջրապահանջը լրացնելու անհրաժեշտություն: Նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկված օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am