National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.08.2021
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Հայկ Կոնջորյանը
1 / 1

Օգոստոսի 26-ի նիստում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունեցավ Հայկ Կոնջորյանը: Նա իր եւ խմբակցության անունից ներողություն խնդրեց վերջին մի քանի օրերին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած անընդունելի միջադեպերի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ իրենք այսուհետ հնարավորինս կկանխեն նման միջադեպերը: Կոնջորյանն իր դիրքորոշումը հայտնեց նախորդ օրը նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի վարքագծի վերաբերյալ՝ այն որակելով որպես հարված ՀՀ ժողովրդին:

Անդրադառնալով ծրագրի երկու կարեւոր բաղադրիչներին՝ երկրի ներսում իրավունքի եւ օրենքի դիկտատուրայի հաստատմանը եւ Հայաստանի շուրջ խաղաղ զարգացման դարաշրջանի բացմանը՝ Կոնջորյանը նշեց. «Մենք շարունակելու ենք այս հանձնառությունը եւ պատվով իրացնելու ենք ՀՀ ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը»:

Խմբակցությունը կողմ է քվեարկելու փասատաթղթին: