National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.08.2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական hանձնաժողովը քննարկեց ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը
1 / 1

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օգոստոսի 27-ի արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հաղորդումը կազմվել է համապատասխան բաժիններից, որոնցում ընդգրկված է ամբողջական տեղեկատվություն 2021 թվականի հունիսի 20-ին  տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

ԿԸՀ նախագահի դիտարկմամբ՝ 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն ունեին որոշակի առանձնահատկություններ, առկա էին մի շարք գործառույթներ: Առաջին անգամ էր, որ համավարակի պայմաններում պետք է իրականացվեին ընտրություններ:

Ըստ Մուկուչյանի՝ տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝ ծավալուն աշխատանք է կատարվել, եւ ժամկետների խախտումներ չեն արձանագրվել:

Համաձայն հաղորդման՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացրել 8 միջազգային եւ օտարերկրյա կազմակերպությունների 483, ինչպես նաեւ 19 տեղական հասարակական կազմակերպությունների 8749 դիտորդներ, տեղական 68 զանգվածային լրատվամիջոցների 745 եւ 50 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների 135 ներկայացուցիչներ:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց հանձնաժողովականների հարցերին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««ՀՀ ութերորդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ երկամսյա ժամկետով: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am