ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ անգամ քննարկեց մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը: «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրել էր նրա թեկնածությունը: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրական տվյալները: «Ձեր քվեարկությունը չի փոխելու մեր դիրքորոշումը Արթուր Ղազինյանի նկատմամբ»,- ասաց պատգամավորը:
Թեկնածուն պատասխանեց նաեւ գործընկերների հարցերին: Քննարկման եւ քվեարկության արդյունքում Արթուր Ղազինյանը չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Դոնթի բանաձեւի համաձայն` ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ նոր թեկնածու առաջադրելու համար:
Հանձնաժողովականները հաստատեցին ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության 2021-2022թթ. ժամանակացույցը: