Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին հավատարմագրերը ստանալու նպատակով հրավիրում է ԱԺ աշխատակազմի կազմակերպած միջոցառմանը: Այն կկայանա սեպտեմբերի 10-ին` ժամը 15:00-ին, Ազգային ժողովի գլխավոր մուտքի նախասրահում: Ներկա կլինեն ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, աշխատակազմի աշխատակիցներ եւ լրատվական ոլորտի հետ համագործակցող ներկայացուցիչներ:
Խնդրում ենք անձամբ ներկայանալ հավատարմագիրը ստանալու համար: