ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարված արտահերթ նիստում որոշեց սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, անցկացնել խորհրդարանական լսումներ:
Պատգամավորները, գործադիր իշխանության պատասխանատուներն ու համայնքների ներկայացուցիչները կքննարկեն եւ իրենց դիրքորոշումները կհայտնեն ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Նշենք, որ համայնքների խոշորացմանը վերաբերող նախագծի հեղինակը ՀՀ Կառավարությունն է: