Նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում իր աշխատանքները կսկսի ԱՊՀ ՄԽՎ 26-րդ լիագումար նիստը: Վեհաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն թմրամոլության ու թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի խնդիրները ԱՊՀ տարածքում: Նիստում ելույթով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կունենա նաեւ երկկողմանի հանդիպումներ` վեհաժողովին մասնակցող խորհրդարանների նախագահների եւ միջազգային կառույցների ղեկավարների հետ: